Գազը որպես վառելիք

Մեթանի հիմնական առավելությունները`

1.Այն մոտ երեք անգամ էժան է բենզինից: Ավելի կոնկրետ կարող եք հաշվել ինքներդ:

2.Էկոլգիապես ավելի մաքուր է:

3.Երկարացնում է շարժիչի և սնուցման համակարգի կյանքը:

Մեթանի հիմնական թերությունները`

1.Փոքրացնում է բեռնախցիկի ծավալը:

2.Անհարմարություն է ստեղծում լիցքավորելու ժամանակ, երբ վարորդը և ուղևորնեը ստիպված են լինում իջնել մեքենայից:

ՎԱՐՈՐԴԸ ՊԵՏՔ Է

• Գազի հոսակորստի բացահայտման դեպքում փակել մայրուղային փականը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցն էվակուացնել (տարհանել) մարդկանց համար անվտանգ վայր
• Շարժման ժամանակ գազի հոտի ի հայտ գալու դեպքում, կանգնեցնել գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցը, եթե հնարավոր է վերացնել անսարքությունը կամ պատահարի մասին հայտնել կազմակերպությանը
• Չաշխատող շարժիչի և անջատած էլեկտրականության դեպքում հատուկ հարթակի վրա կատարել գազի բացթողում, կտրականապես արգելվում է մարդկանց գտնվելու վայրի ու կրակի աղբյուրի մոտ կամ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղին անմիջապես մոտ գտնվող կառույցներում (շինություններում) գազի արտաթողումը
• Երկար կանգնելուց հետո գազով շարժիչի գործարկումը կատարել բացված ծածկոցի (կապոտ) դեպքում
• Ձմռան ժամանակ անհրաժեշտության դեպքում, գազաբալոնային սարքավորումները տաքացնել միայն տաք ջրով, գոլորշիով, տաք օդով կամ ինֆրակարմիր անբոց այրոցի օգտագործմամբ, բաց կրակի օգտագործումն անթույլատրելի է
• Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցի վրա հրդեհի դեպքում անջատել վառոցքը, փակել մայրուղային և ծախսային փականները, կրակը հանգցնել կրակմարիչով, ավազով կամ ջրի փոշիացված շիթով։ Հրդեհի ժամանակ պայթյունից խուսափելու համար անհրաժեշտ է գազաբալոնները սառը ջրով ինտենսիվորեն հովացնել, չի թույլատրվում դրանց մեջ ճնշման բարձրացումը
• Գազաբալոնային սարքավորումների տեղադրման համար հանձնվող ավտոտրանսպորտային միջոցները, տեղադրումից հետո շահագործելու համար վառելիքի բաքում պետք է ունենան պահուստային վառելիքի քանակություն, ոչ պակաս`

1) թեթև մարդատար ավտոմոբիլները և միկրոավտոբուսները` 5 լ.
2) մինչև 10 տ լրիվ զանգվածով բեռնատար, մասնագիտացված և հատուկ
ավտոմոբիլները` 10 լ.
3) ավտոբուսները և 10 տ գերազանցող լրիվ զանգվածով բեռնատար,
4)Մասնագիտացված և հատուկ ավտոմոբիլները` 15 լ
• Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները պետք է սարքավորված լինեն կրակմարիչով, թաղիքով, հատուկ գործիքներով

ՎԱՐՈՐԴԸ ՉՊԵՏՔ Է

• Շահագործի գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցը, որի մոտ անցել է գազաբալոնների հերթական վկայագրավորման ժամկետը
• Ձգել ճնշման տակ գտնվող մանեկները կամ միացությունները, մետաղյա առարկաներով թխկացնի ճնշման տակ գտնվող սարքերին ու գազամուղին
• Սեղմված օդի կամ գազի որևէ աղբյուրի օգնությամբ ինքնուրույն կատարել գազավառելիքային սնման համակարգի փորձարկում
• Շահագործի գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցը, որի վառելիքի բաքում չկա պահուստային վառելիքի քանակություն

123