Մեր մասին

Մի քանի փաստ Կրեդիտ Գազ-ի մասին :

1. Պրեմիում Գազը ավտոգազի շուկայում գործում է 2004 թ-ից:
Սկզբում հանդես է եկել ԳԱՀՍԱ, Հարտգազ, ապա ՌեսԱլ բրենդերի ներքո:
Սկսելով 2-րդ սերնդի ԳԲՀ-ների տեղադրումից՝ այսօր Պրեմիում Գազ-ը տեղադրում է Հայաստանում առկա ամենաժամանակակից համակարգերը, ընդ որում, լինելով միակը, որ գործում է Հայաստանի Հանրապետության երկու ամենամեծ քաղաքներում՝ Երևանում եվ Գյումրիում՝ գոհացնելով ամենաքմահաճ հաճախորդների պահանջները:

Կատարվող աշխատանքների և սպասարկման որակը բարելավելու նպատակով Պրեմիում Գազ-ի կառուցվածքում գործում է հաճախորդների հետ կապի եվ վերլուծության բաժին, որը ենթարկվում է անմիջականորեն ղեկավարությանը: Այն կոչված է բացահայտել և ուղղել ամենաաննշան թերությունն իսկ:

Ընդ որում այս հարցում ևս ՌեսԱլ-ը հանդես է բերել նորարարական մոտեցում ՝ հրաժարվելով հաճախորդների կարծիքի ուսումնասիրման պասիվ մոդելից , ակտիվորեն կոնտակտի գնալով հաճախորդների հետ:

2. Մենք տեղադրում ենք ամենատարբեր համակարգեր սկսած ամենաէժան չինականից վերջացրած իտալական համակարգերով:
Այնպես, որ մեզ մոտ Դուք ունեք գազի տեղադրման ամենալայն ընտրություն ՝ Ձեր մեքենայի հնարավորությունների եվ գազի համար նախատեսած գումարի համապատասխան:
LOVATO , AEB , Stag 300, Tamona, Bardolini, Digittronic- սա բրենդերի ոչ լրիվ ցուցակն է, որից կարող եք ընտրություն կատարել:

3. Մենք ունենք բարձրակարգ մասնագետներ, որոնք ամեն ինչ գիտեն Ձեր մեքենայի մասին:

4. Մենք տրամադրում ենք երաշխիք ցանկացած խնդիրների համար 6 ամիս ժամկետով:

5. Մենք տրամադրում ենք եւս 1 տարի հետերաշխիքային արտոնյալ սպասարկում:

6. Մեզ մոտ գործում է ապառիկի հետաքրքիր տարբերակ՝ 0% կանխավճարով եվ մինչեւ 3 տարի մարման ժամկետով: Որը հնարավորություն կընձեռի առանց ներդրում կատարելու սկսել խնայել:

123